Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+alashkert
A A
Սպորտ

«Ալաշկերտը» հաղթեց առաջատար «Ուրարտուին» և շրջանցեց հենց նրան

VBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայի 13-րդ տուրի երկրորդ խաղում Երևանի «Ուրարտուն» սեփական դաշտում պարտվեց «Ալաշկերտին»:

Նախ երկու անգամ աչքի ընկան հյուրերը: Խաղի 19-րդ րոպեին Ռումյան Հովսեփյանը բացեց հաշիվը, իսկ 66-րդ րոպեին Գալվաոն կրկնապատկեց այն: Դաշտի տերերը կարողացան միայն մեկ գնդակ ետ բերել: 90-րդ րոպեին աչքի ընկավ Ալեքսանդր Ռադչենկոն:

«Ալաշկերտն» այս հաղթանակից հետո վաստակեց 15 միավոր և բարձրացավ առաջին հորիզոնական՝ շրջանցելով հենց «Ուրարտուին», որն 14 միավոր ունի:

Տուրի մյուս երկու հանդիպումները կկայանան նոյմեբերի 27-ին և 28-ին: