Բացել լրահոսը Փակել լրահոսը
116442687_992774811153102_2375313801676960052_n
A A
Հասարակություն

ԱԱԾ աշխատակիցներն այս պահին խուզարկում են ԲՀԿ-ական Աշոտ Անդրեասյանի բնակարանը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երիտասարդների միության նախագահ ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահի օգնական Աշոտ Անդրեասյանը ֆբ-ի իր էջում գրել է․

ԱԱԾ աշխատակիցներն այս պահին խուզարկում են իմ բնակարանը: Խուզարկության հիմնավոր պատճառները բացակայում են: Նշեմ նաև, որ գիշերը կրկին անգամ ապօրինի կերպով մեքենաս բերման են ենթարկել կենտրոնի ոստիկանական բաժանմունք առանց որևէ ծանուցման և հիմքի։
 
Ապորինաբար բացել են մեքենայիս դռները և խուզարկել են այն վնասելով իմ անձնական գույքը։
Այս ամենը խոսում է երկրում տիրող ամենաթողության և խուլիգան ղեկավար ունենալու մասին։
 
Քաղաքական շինծու հետապնդումներով չեք լռեցնելու մեզ և չեք կոծկելու ձեր դավաճանությունը։