Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

ՀԷԿ-ի շինարարական տեղամասից գողություն արած անձին ու գողոնը հայտնաբերվել են (տեսանյութ)

Նոյեմբերի 25-ին ոստիկանության Գորիսի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Կոռնիձոր գյուղի մի բնակչուհի նույն գյուղի ՀԷԿ-երից մեկի շինարարական տեղամասից գողություն է արել:
Կոռնիձոր գյուղի բնակչուհին հրավիրվեց ոստիկանության Գորիսի բաժին և խոստովանեց, որ նոյեմբերի 9-ին, ժամը 19-ի սահմաններում, նշված վայրից գողացել է էլեկտրական պոմպ և տեսախցիկների համար նախատեսված կարգավորող 2 սարք:
Հանգամանքները պարզվում են:
Նշանակվել են փորձաքննություններ:
Գողոնը հայտնաբերվել է։
Նախապատրաստվում են նյութեր: