Բացել լրահոսը Փակել լրահոսը
header_announcement_gg2
A A
Քաղաքականություն

Թուրքիան արձագանքել է Ֆրանսիայի սենատի ընդունած բանաձևին

Թուրքիայի արտգործնախարարությունը (ԱԳՆ) հայտարարություն է տարածել Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» խորհրդատվական բանաձևի ընդունման կապակցությամբ, գրում է ermenihaber.am-ը:

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Ֆրանսիայի Սենատի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ երեկ ընդունած որոշումը միջազգային ամենահիմնարար նորմերը՝ օրինականությունն ու արդարադատությունը հանուն ներքաղաքական մտադրությունների անտեսելու օրինակ է: Իսկ որոշման մեջ Թուրքիայի վերաբերյալ շարադրված անհիմն պնդումներն ամբողջովին մերժում ենք: Ֆրանսիայի Սենատի այս որոշումը ցույց է տալիս, թե ինչու համնախագահների կողմից (որոնք պետք է անկողմակալ լինեին) իրականացվող ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքները մինչև այսօր խնդրին լուծում չեն տվել:

Թուրքիայի ԱԳՆ-ի կողմից հնչել է մտահոգություն այն առումով վերջին շրջանում Ֆրանսիան հաճախակի կենտրոնանում Թուրքիայի վրա։

Հայտարարության մեջ նշված է նաև, որ Ֆրանսիայի կողմից «Թուրքիայի՝ տարածաշրջանում արդարությունն ու օրինականությունը պաշտպանող սկզբունքային դիրքորոշումն ընդունելը և Թուրքիայի վերաբերյալ նաև պատմական առումով ծայրաստիճան սխալ հղումներից հրաժարվելը» կարևոր անհրաժեշտություն է փոխադարձ լավ հարաբերությունների տեսանկյունից:

Իսկ վերջում վերջում հույս է հայտնվում, որ Ֆրանսիան այսուհետև տարածաշրջանի կայունության հաստատման համար «կառուցողական» դիրքորոշում կորդեգրի, ապա նաև նշվում, որ Թուրքիան պատրաստ է Արցախի խնդրի լուծման հարցում աշխատել Ֆրանսիայի հետ, ինչպես աշխատում է մյուս գործընկերների հետ:

Աղբյուր՝ ermenihaber.am