Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Բողոքի ակցիա ԱԺ-ի դիմաց. պահանջում են ռազմական դրության չեղարկում. ՈՒՂԻՂ (տեսանյութ)

«Իշխանություն, հեռացիր», «Դավաճան, ստախոս» վանկարկումներով Ազգային ժողովի շենքի մոտ են հավաքվել մի խումբ երիտասարդներ։

Նրանք պահանջում են ռազմական դրության չեղարկում։ Ցուցարարները հավաքվել են Ազգային ժողովի պատգամավորական մուտքի մոտ։ Քիչ առաջ Ազգային ժողով եկավ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, ում ցուցարարները նույն վանկարկումներով դիմավորեցին։ Խաչատրյանը լրագրողների հետ կարճ ճեպազրույցում ասաց՝ ռազմական դրությունը չեղարկելու նախագծին ծանոթ չէ, կգնա, ներսում կծանոթանա։