Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Հրդեհ Գյումրիի բնակարաններից մեկում․79 ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր ժամը 18:16-ին  ԱԻՆ մարզային  ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել,որ  Գյումրիի  Կամո փողոցի թիվ 48 շենքի 1-ին  հարկից բնակարանում ծուխ է նկատվում, ներսում կա տուժած:

Ահազանգով դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:Պարզվել է, որ հրդեհի հետևանքով այրվել են Կամո փողոցի թիվ 48 շենքի 12-րդ բնակարանի (1-ին հարկ) կենցաղային իրերը ՝ սեղանիկ,մահճակալ և  հեռուստացույցն ամբողջությամբ: Բնակարանը պատկանում է  79 ամյա  Տարիել Հարությունյանին:

Տարեց տղամարդը ամենայն հավանականությամբ ապրում է միայնակ,տունը տաքացնում է վառարանով:Տուժածին  շտապօգնության մեքենայով  տեղափոխել են «Գյումրի» բժշկական կենտրոն:

«Գյումրի»ԲԿ-ից  փոխանցեցին,որ  տուժածը ենթարկվել է հետազոտությունների,կյանքին վտանգ չի սպառնում և հոսպիտալացման կարիք չկա։ Հրդեհը մեկուսացվել ու մարվել է ժամը 18:50-ին: