Բացել լրահոսը Փակել լրահոսը
unnamed
A A
Պաշտոնական

Վարչապետի որոշմամբ՝ փոխնախարարներ են ազատվել պաշտոններից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արդարադատության նախարարի առաջին տեղակալն ու Էկոնոմիկայի նախարարի տեղակալն ազատվել են պաշտոններից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Ռաֆիկ Գրիգորյանին ազատել Հայաստանի Հանրապետության արդարադատության
նախարարի առաջին տեղակալի պաշտոնից»:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Նաիրա Մարգարյանին ազատել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից»: