Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

ՊՆ-ում որևէ նշանակում առանց Ռուսաստանի համաձայնության չի եղել․ Բորիս Նավասարդյան (տեսանյութ)

«Երևանի մամուլի ակումբի» նախագահ Բորիս Նավասարդյանը գտնում է, որ ոչ միայն արցախյան պատերազմից հետո, այլև մինչ այդ էլ Պաշտպանության նախարարությունում կատարված որևէ նշանակում չէր կարող լինել առանց Ռուսաստանի համաձայնության։ Եվ պատերազմից հետո, երբ Հայաստանում մեծացել է ՌԴ-ի ազդեցությունը, այդ պայմանը կարող են տարածվել նաև այլ ոլորտների վրա։ Հատկապես որ ՌԴ-ն նախաձեռնել է Արցախի վերականգնողական ծրագրեր, որոնք հիմնականում ձևավորվում և պլանավորվում են Մոսկվայում։

«Եվ կարելի է ասել, որ Արցախն արդել լիովին ՌԴ պատասխանատվության ներքո է։ Ու քանի որ այդ բոլոր գործողություններն իրականացվելու են նաև Հայաստանի կառավարական օղակների խողովակով, դա նշանակում է, որ լինելու է ազդեցություն նաև ՀՀ կառավարության վրա։ Երևի որոշ կադրային փոփոխություններ կլինեն, բայց թե որքանով է դա ազդելու ամբողջ կառավարության վրա, դեռ կտեսնենք»,- ասում է նա։

Բ․Նավասարդյանը նաև հավելում է, որ այսօր «Իմ քայլը» և վարչապետ Նիկոլ Փաշինյանը չունեն այն աջակցությունը, որն ունեին նույնիսկ պատերազմից առաջ։ Եվ նրանց ունեցած աջակցության պաշարը բավարար չէ, որ ինքնուրույն կարողանան երկրում ապահովել կայունություն։ Նրա կարծիքով իրավիճակից դուրս գալու միակ ճանապահն է գնալ բանակցությունների գոնե ընդդիմության այն հատվածի հետ, որն ունի կառուցողական դիրքորոշում։

«Մենք ունենք կառավարություն, որը բոլորի կողմից ընկլալվում է որպես ձախողված կառավարություն և բարեփոխումների առումով մինչև պատերազմը, և համավարակի դեմ պայքարի առումով, և անվտանգությունն ապահովելու առումով։ Ու որպեսզի մենք որպես զրուցակից հետաքրքիր դառնանք կարևոր աշխարհաքաղաքական կենտրոնների համար, անհրաժեշտ է, որ ներկայանանք ավելի թարմացված դեմքով»,- ասում է Բ․Նավասարդյանը։

 

Մանրամասները՝   տեսանյութում