Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+mourinjo 24.11.
A A
Սպորտ

Ժոզե Մոուրինյոն կրվել է «գրազը» և մեծ կտոր միս նվիրել թիմի ֆուտբոլիստին

Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ուշագրավ լուսանկար է հրապարակել իր իստագրամում: Դրանում լավ երևում է, թե ինչպես են պորտուգալացի մասնագետն ու թիմի պաշտպան Սերխիո Ռեգիլոնը համտեսում Իսպանիայի ամենահայտնի ուտեստը՝ խամոնը, որը պատրաստում են խոզի ազդրից:

«Խոստումը մնում է խոստում: Սա իմ վրա արժեցավ 500 ֆունտ սթեռլինգ, սակայն ես իմ խոսքի տերը եղա», - գրել է մարզիչը:

Ըստ անգլիական լրատվամիջոցների, Ժոզե Մոուրինյոն հավանաբար Անգլիայի առաջնության 9-րդ տուրի «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղից առաջ գրազ է եկել իսպանացի ֆուտբոլիստի հետ և կրվել այն: Նշենք, որ «Տոտենհեմն» այդ խաղում 2:0 հաշվով հաղթանակ է տարել, վաստակել է 20 միավոր և բարձրացել 1-ին հորիզոնական: