Բացել լրահոսը Փակել լրահոսը
maxresdefault
A A
Պաշտոնական

Փաստաբանների պալատը փաստահավաք խումբ է ստեղծում

Փաստաբանների պալատի նախագահի 24.11.2020թ. 389-Ա որոշմամբ ստեղծվել է փաստահավաք խումբ:

Մեջբերում որոշումից՝

«Ելնելով Փաստաբանների պալատի կանոնադրությամբ արձանագրված Հայաստանի Հանրապետության կայացմանն ու զարգացմանն օժանդակելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությանը նպաստելու նպատակներից, 

նկատի ունենալով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Թուրքիայի գործուն և բացահայտ օժանդակությամբ և վարձկան ահաբեկիչների ակտիվ ներգրավմամբ Արցախի Հանրապետության նկատմամբ ձեռնարկած ռազմական հարձակմանը նախորդող և հաջորդող դեպքերի ուսումնասիրության անհրաժեշտությունը,

հաշվի առնելով Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ռազմական գործողությունների ընթացքում զորահավաքի կազմակերպման, քարոզչության, մարտական օգնության և մարտերի կազմակերպման ժամանակ թույլ տրված խախտումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում հրապարակված տեղեկությունները պարզելու անհրաժեշտությունը,

նկատի ունենալով ռազմական անհաջողությունների մեջ առանձին պաշտոնատար անձանց կողմից զինվորին մեղադրելու ցավալի և խիստ մտահոգիչ հայտարարությունները,

ի գիտություն ընդունելով Հայաստանի և Արցախի զինվորի և ժողովուրդների հերոսական կերպարի և իր ուժերի նկատմամբ հավատը և վստահությունը վերականգնելու անհրաժեշտությունը,

ղեկավարվելով «Փաստաբանության մասին» օրենքի 13-րդ հոդվածով,

ՈՐՈՇԵՑԻ՝

 

  • Փաստաբանների պալատում ստեղծել փաստահավաք խումբ՝ ներգրավելով փաստաբանների, լրագրողների և փորձագետների (մասնագետների).
  • Փաստահավաք խմբի աշխատանքների համակարգող նշանակել Փաստաբանների պալատի խորհրդի անդամ Սիմոն Բաբայանին (համաձայնությամբ)՝ լիազորելով համակարգողին սահմանել փաստահավաք խմբի աշխատանքային ներքին ընթացակարգը.
  • Փաստահավաք խմբի կողմից հավաքված նյութերը (այդ թվում՝ հարցազրույցների տեսաձայնագրությունները) ամփոփիչ վերլուծությամբ ներկայացնել իրավասու իրավապահ մարմնին:»:

 

Փաստաբանների պալատի աշխատակազմ