Բացել լրահոսը Փակել լրահոսը
55752429_1239070676261683_2404442809651167232_n
A A
Պաշտոնական

«Խուսափեք գերեվարված զինվորների մասնակցությամբ տեսանյութերի տարածումից»

Վերջին օրերին համացանցում լայնորեն տարածվում են հայ գերիների ( քաղաքացիական ու զինվորական անձինք) մասնակցությամբ տեսանյութեր, որոնց սկզբնաղբյուրը ադրբեջանական օգտատերերն են: Այդ տեսանյութերում խոշտանգման ենթարկված մեր հայրենակիցները հաճախ ներկայացվում են նսեմացուցիչ կերպով, իսկ երբեմն էլ` դրանք ոչ իրական կադրեր են, մոնտաժված ու կեղծ:
 
Կոչ ենք անում զերծ մնալ նմանատիպ տեսանյութերի տարածումից, կամ դա անել ապանձնավորված (բլյուր) եղանակով: Հարկ է հիշել, որ տեղեկատվությունը համացանցում մնում է հավերժ, և հետագայում` գերևարված անձանց վերադարձից հետո ևս, այն կարող է շարունակել միջամտել մարդու անձնական կյանքին, բացասաբար անդրադառնալ վերջիններիս ու նրանց ընտանիքների կյանքին, արժանապատվությանը: