Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ամանորյա միջոցառումների 100 մլն. դրամը կտրամադրվի Ստեփանակերտի վերականգնմանը (տեսանյութ)

Ամանորյա միջոցառումների 100 մլն. դրամը կտրամադրվի Ստեփանակերտի վերականգնմանը: Այդ մասին նշվեց Երեւանի Ավագանու այսօրվա նիստի ժամանակ:

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը այս կապակցությամբ Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Երեւանը շարունակում է օգնել Ստեփանակերտին՝ շուտափույթ վերականգնման հարցում։

Երևանի ավագանին քիչ առաջ միաձայն որոշումով բյուջեից եւս ֏ 100 միլիոն հատկացրեց Ստեփանակերտին։
 
Այդ նպատակով, 2020-ի բյուջեով ամանորյա տոնակատարությունների, քաղաքի արտաքին ձեւավորման եւ այլ տոնական միջոցառումների
իրականացման համար նախատեսված 100 մլն դրամ գումարը
վերաբաշխվեց եւ կուղղվի Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի թիրախավորման հետևանքով վնասված քաղաքացիական ենթակառուցվածքների և օբյեկտների վերականգնողական կապիտալ աշխատանքների իրականացմանը»։