
A
A
Skilling Open. Լևոն Արոնյանը 6-րդ տուրում ոչ-ոքի խաղաց աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ
Առցանց անցկացվող Skilling Open շախմատի խոշոր մրցաշարի 6-րդ տուրի կենտրոնական պարտիայում Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը սպիտակներով հանդիպեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենին:
Հանդիպումն անցավ բավական հետաքրքիր, տակտիկական պայքարում: Խաղի 54-րդ քայլում կողմերը հաշտություն կնքեցին: Լևոն Արոնյանը վաստակած միավորների քանակը հասցրեց 3,5-ի, իսկ Մագնուս Կառլսենը՝ 4-ի:
Հաջորդ տուրում (հիմա) մեր շախմատիստը մրցում է ադրբեջանցի գրոսմայստեր Թեյմուր Ռաջաբովի հետ: