A
A
«Արարատ-Արմենիան» հաղթեց «Նոային» և միավորներով հավասարվեց նրան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր կայացած Vbet Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայի 12-րդ տուրի վերջին խաղում Երևանի «Արարատ-Արմենիան» իր հարկի տակ վստահ հաղթեց «Նոային»՝ 3:1: Տանտերերի կազմում գոլերը խփեցին Դավիդ Հումանեսը (8-րդ րոպե), Ջեյսոն Մարտինեսը (39) և Սարգիս Շահինյանը (70), իսկ հյուրերից՝ Ալեշանդրե Օլիվեյրան (35):
Այս հաղթանակից հետո «Արարատ-Արմենիան» վաստակեց 11 միավոր և հավասարվեց հենց «Նոային», սակայն գործող չեմպիոնը երկու խաղ քիչ է անցկացրել առաջնությունում, քան այս տարվա գավաթակիրը:
Հաջորդ՝ 13-րդ տուրի հանդիպումները կկայանան նոյեմբերի 26-28-ը: «Արարատ-Արմենիան» կհանդիպի «Լոռի ՖԱ»-ի հետ, իսկ «Նոան» կհյուընկալվի «Արարատին»: