Բացել լրահոսը Փակել լրահոսը
ADB-Building-1000x790
A A
Պաշտոնական

20 մլն դոլար՝ COVID-19-ի պատվաստանյութ ձեռք բերելու հարցում զարգացող անդամակից երկրներին օգնելու նպատակով

Ասիական Զարգացման Բանկը (ԱԶԲ) 20.3 մլն դոլար է հատկացրել տեխնիկական աջակցության տեսքով՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստանյութ ձեռք բերելու համար իր զարգացող անդամակից երկրներին օգնելու, ինչպես նաև պատվաստանյութի՝ արդարացի և արդյունավետ բաշխման համակարգ ներդնելու նպատակով։ 

Միջոցները ԱԶԲ զարգացող անդամակից երկրներին կտրամադրվեն պատվաստանյութի հետ կապված առողջապահական համակարգի գնահատումների, ինչպես նաև երկրի պատրաստվածության պլաններ մշակելու համար՝ պատվաստանյութը անվտանգ և էֆեկտիվ կերպով ձեռք բերելու, ներդնելու, տարածելու, առաքելու և մշտադիտակելու կարողություններն ուժեղացնելու նպատակով։ Ֆինանսական միջոցները կօգնեն անդամակից երկրներին գնահատել և ուժեղացնել պատվաստանյութի սառցային շղթան և լոգիստիկան, վարակի վերահսկումը, առողջապահության ոլորտի մասնագետների առկայությունը և հմտությունները, ռիսկի մասին տեղեկացվածությունը, ինչպես նաև իրական ժամանակում տվյալների հավաքագրումը և մոնիթորինգը։ Տեխնիկական աջակցությունը նաև կաջակցի սառցային շղթայի և պատվաստանյութին հետևելու նորարարական տեխնոլոգիաների խթանմանը։

«Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը էապես հաջողել են COVID-19-ի տարածումը սահմանափակելու հարցում։ Պատվաստանյութի անվտանգ, արդյունավետ և արդարացի բաշխման ապահովումը այս վիրուսի դեմ պայքարի հաջորդ սահմանագիծն է հանդիսանում», - ասաց ԱԶԲ Կայուն զարգացման և կլիմայի փոփոխության դեպարտամենտի ղեկավար Վուչոնգ Ումը։ «Լրացուցիչ այս դրամաշնորհային միջոցների շնորհիվ ԱԶԲ-ն կարող է անմիջապես աջակցել մեր անդամակից զարգացող երկրներին՝ անհապաղ միջոցառումներ նախաձեռնելու, այդ թվում նաև պատվաստանյութի համակարգի և պատվաստանյութի ներդրման ռազմավարության գնահատման իմաստով՝ պատվաստանյութի արդյունավետ և արդարացի տրամադրումը երաշխավորելու նպատակով»։ 

ԱԶԲ-ն ակնկալում է տեխնիկական աջակցությունը ցուցաբերել իր գործընկերների՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) և Առողջապահության համաշխարհային կազմակերւպության (WHO) հետ` ի թիվս այլոց համագործակցելով նաև COVAX-ի, Gavi-ի և ՀԲ-ի երկկողմ համագործակցության կազմակերպությունների հետ։

Ֆինանսական միջոցները կազմված են 20 մլն դոլար ԱԶԲ-ի Տեխնիկական աջակցության հատուկ հիմնադրամից (TASF) և 300,000 դոլար՝ Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորվող Բարձրաստիճան տեխնոլոգիական հիմադրամից։

ԱԶԲ-ն ապրիլ ամսին հաստատել է 20 մլրդ դոլար ընդլայնված աջակցության փաթեթը իր անդամակից երկրներին COVID-19-ի դեմ պայքարում աջակցելու նպատակով։ Ներկայումս իրականացվող արձագանքման մասին տեղեկանալու համար այցելեք ԱԶԲ-ի կայք-էջ։

ԱԶԲ ձգտում է հասնել բարգավաճ, ներառական, դիմակայուն և կայուն Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի՝ պահպանելով ծայրահեղ աղքատության վերացմանն ուղղված իր ջանքերը։ Հիմնադրվելով 1966թ-ին՝ այն ունի 68 անդամակից երկիր, որից 49-ը տարածաշրջանից։