Բացել լրահոսը Փակել լրահոսը
22129_Seyran_Ohanyan_M
A A
Քաղաքականություն

Ադրբեջանը Սեյրան Օհանյանին հեռակա կարգով ձերբակալել է, միջազգային հետախուզում է հայտարարել նրա նկատմամբ 

Բաքվի դատարանը հեռակա ձերբակալել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին: Այս մասին հայտնում է Trend գործակալությունը: Օհանյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի «Ցեղասպանություն» հոդվածով: Բաքվի ռազմական դատարանը դեռ նոյեմբերի 11-ին է քննել հայցը եւ Օհանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել հեռակա ձերբակալումը: Միաժամանակ, Ադրբեջանի իրավապահ մարմինները Սեյրան Օհանյանի նկատմամբ միջազգային հետախուզում են հայտարարել: Այս մասին տեղեկությունը հայտնի է դարձել այսօր միայն, APA-ին այս մասին հայտնել են ռազմական դատարանից:

Սեյրան Օհանյանը ՀՀ պաշտպանության նախարարն է եղել 2008-2016 թվականներին: Նա ղեկավարել է այս արցախյան պատերազմի ռազմական գործողություններից մեկը:

Թարգմանությունը՝ «Հայկական ժամանակ»-ի: