Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks 22.11.
A A
Սպորտ

Հայաստանի բռնցքամարտիկները 5 բրոնզե մեդալ նվաճեցին Եվրոպայի երիտասարդական առաջնությունում

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց 5 բրոնզե մեդալ:

Կիսաեզրափակիչ փուլի երկրորդ օրը ռինգ մտած մեր երեք մարզիկները, ավաղ, պարտություն կրեցին և դուրս մնացին չեմպիոնական պայքարից: 56 կգ քաշային Ռուբեն Ասլիկյանը 0:5 հաշվով տանուլ տվեց ռուսաստանցի Ալեքսեյ Շենդրիկին:

60 կգ քաշային Արթուր Սահակյանը համառ պայքարում զիջեց Ռուսաստանը ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Թենգիզ Քոթոյանին՝ 2:3: Գերծանր քաշային Հովհաննես Փափազյանը չներկայացավ ուկրաինացի Վասիլ Տկաչուկի հետ մրցամարտին և տեխնիկական պարտություն ստացավ:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ փուլի առաջին օրը անհաջող էին հանդես եկել նաև մեր երկու աղջիկները՝ 48 կգ քաշային Գայանե Տեր-Բարսեղյանը և 64 կգ քաշային Էլիդա Քոչարյանը: