Բացել լրահոսը Փակել լրահոսը
88888
A A
Պաշտոնական

Հեռավար ուսուցումն արցախցի դպրոցականների համար՝ ԹՈՒՄՈ կենտրոններում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համագործակցության շրջանակում Արցախից ժամանած դպրոցականները հնարավորություն կունենան հեռավար ուսուցումն իրականացնել ԹՈՒՄՈ կենտրոններում (Երևան՝ Հալաբյան 16, Դիլիջան՝ Մյասնիկյան 63, Գյումրի՝ Սչորս 1)՝ օգտվելով անհրաժեշտ տեխնիկական միջոցներից:
Կենտրոններում կպահպանվեն հակահամաճարակային բոլոր կանոնները:

???‍♀️Արցախցի աշակերտներին ընդունելիս առաջնահերթությունը կտրվի այն դպրոցականներին, որոնք բնակվում են ԹՈՒՄՈ կենտրոնների հարևանությամբ և հանրային տրանսպորտի ապահովման խնդիր չունեն՝ հաշվի առնելով կենտրոնի կողմից սահմանափակ թվով աշակերտներ ընդունելու և տեխնիկական միջոցներով ապահովելու հանգամանքը: