Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0139351
A A
Պաշտոնական

Բոլոր գործողություններին մասնակցել են միայն ոստիկանության ծառայողներ. ոստիկանությունը պարզաբանում է

Այսօր մայրաքաղաքի տարբեր հատվածներում ոստիկանությունն իրականացրել է հասարակական կարգի պահպանմանն ուղղված գործողություններ։
ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցում տարածվել են ոստիկանների լուսանկարներ և տեսանյութեր, որոնցում երևացող ծառայողների սև հանդերձանքի վրա առկա էր այլալեզու գրառում։
Սա ոմանց հիմք է տվել եզրակացնելու, թե, ոստիկաններից բացի, գործողություններին մասնակցել են նաև այլ անձինք ու թիկնապահներ։

Ոստիկանությունը պաշտոնապես հայտարարում է, որ բոլոր գործողություններին մասնակցել են միայն ոստիկանության ծառայողներ։

Ոստիկանությունը ևս մեկ անգամ կոչ է անում պահպանել ռազմական դրությամբ պայմանավորված իրավական ռեժիմի կանոնները։

Բոլոր նրանք, ովքեր կդիմեն հակաիրավական քայլերի, բռնության, սադրանքների, ովքեր իրենց վեր կդասեն օրենքից ու հասարակությունից, կենթարկվեն ամենախիստ պատասխանատվության: