Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն Պաշտոնական

Այլընտրանքը մեկն է՝ պատերազմ․ Պուտինը՝ եռակողմ պայմանագրերը արգելակելու փորձերի մասին (տեսանյութ)

Պուտինը Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունները արգելակելու փորձերին այսպես է արձագանքել. - Այլընտրանքը միայն մեկն է ՝ պատերազմ, եւ արյունը կլինի նրանց ձեռքում, ովքեր կփորձեն տորպեդահարել համաձայնագրերը: 

ՌԴ նախագահն այս մասին ասել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության վերաբերյալ խորհրդակցության ժամանակ:

Պուտինը հստակ և համակարգված է որակել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների աշխատանքը:

«Օգտվելով առիթից ՝ ցանկանում եմ ընդգծել ռուս խաղաղապահների հստակ, համակարգված աշխատանքը: Ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումը թույլ տվեց դադարեցնել արյունահեղությունը և խուսափել նոր զոհերից», - ասել է նա:

ՌԴ նախագահի խոսքով` ռուս զինվորականներն արդյունավետ վերահսկողություն են իրականացնում հրադադարի ռեժիմի նկատմամբ, որը պահպանվում է երկու կողմերի կողմից:

«Իրավիճակն ընդհանուր առմամբ կայունացել է», - նշել է Պուտինը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման կարեւորության մասին` ՌԴ ներքին անվտանգության տեսանկյունից: 

«Մեզ համար, Ռուսաստանի համար նման տիպի հակամարտությունները եւ դրանց կարգավորումը հատուկ նշանակություն են ներկայացնում, մեզ համար դրանք դատարկ խոսքեր չեն ՝ նկատի ունենալով, որ Ռուսաստանում ապրում են միլիոնավոր հայեր եւ ադրբեջանցիներ», - ասել է Պուտինը:

ՌԴ նախագահը նշել է, որ Հայաստանը և Ադրբեջանը Ռուսաստանի հետ ունեն դարավոր կապեր:

«Դա մեզ համար նաև ներքաղաքական չափանիշներ ունի, և շատ մեծ հետաքրքրություն է ներկայացնում ներքին անվտանգության ապահովման տեսանկյունից, քաղաքականության տեսանկյունից», - եզրափակել է Պուտինը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ մշտական կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ: 

«Դուք գիտեք, որ ես մշտական կապի մեջ եմ թե Հայաստանում, թե Ադրբեջանում իմ գործընկերների հետ : Եվ մենք պայմանավորվել ենք երկու ղեկավարների հետ, որ մոտ ժամանակներս Հայաստան և Ադրբեջան կուղարկվի ռուսական միջգերատեսչական պատվիրակություն», - ասել է Պուտինը:

Լեռնային Ղարաբաղում  հուշարձանների և սրբավայրերի պաշտպանության հարցը շատ կարեւոր է, և այստեղ շատ պահանջված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավվումը, ասել է Պուտինը:

«Հատուկ կցանկանայի խոսել պատմական հուշարձանների եւ կրոնական սրբավայրերի, ընդ որում՝ ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական հուշարձանների պաշտպանության մասին: Այս հարցը ունի կարեւոր մարդկային բարոյական չափանիշ: Կարծում եմ, որ այստեղ շատ պահանջված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավվումը: Հուսով ենք, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը ևս կօգնի երեխաներին եւ դեռահասներին, որոնք հատկապես անպաշտպան են ռազմական հակամարտությունների սարսափների առջև»: