Բացել լրահոսը Փակել լրահոսը
0b1dcca6dd6973933c7843ecbef1c31a
A A
Պաշտոնական

Նախագահի հրամանագրով՝ ազատվել է ՊՆ հինգերորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից

Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Անդրանիկ Փիլոյանն ազատվել է պաշտպանության նախարարության հինգերորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Անդրանիկ ՓԻԼՈՅԱՆԻՆ ազատել պաշտպանության նախարարության
հինգերորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից»: