Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+karapetyan
A A
Սպորտ

Ֆերդինանդ Կարապետյանը պարտվել է ձյուդոյի Եվրոպայի առաջնության մեկնարկում

Պրահայում անկացվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությունում Հայաստանի միակ ներկայացուցիչ Ֆերդինանդ Կարապետյանն իր հնարավորություններից ցածր հանդես եկավ:

Մեր 73 կգ քաշային մարզիկն այսօր սկսեց պայքարը մեդալների համար: Ավաղ, նա արդեն մեկնարկում պարտվեց իտալացի Ջիովանի Էսպոզիտոյին: Վերջինս իր հերթին պայքարից դուրս մնաց երկրորդ փուլից, ինչով Ֆերդինանդ Կարապետյանին զրկեց նաև սփոփիչ մենամարտերից և բրոնզե մեդալի համար պայքարից:

Նշենք, որ Եվրոպայի ձյուդոյի  հերթական առաջնությանը մասնակցում են  40 երկրների 345 մարզիկ–մարզուհի։ Այն միաժաման վարկանիշային է և մասնակիցները պայքարում են Տոկիոյի  օլիմպիական խաղերի ուղեգրերի միավորների համար։