Բացել լրահոսը Փակել լրահոսը
Մանվել Գրիգորյան
A A
Պաշտոնական

Նրա անունը հավերժ կմնա մեր տարեգրության հերոսական էջերում. Արայիկ Հարությունյանը ցավակցել է

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում ցավակցել է ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի մահվան կապակցությամբ:

«Խորը ցավ ապրեցի՝ լսելով «Արցախի հերոս», 1992-1996 թվականներին ԼՂՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի մահվան բոթը: Անուրանալի է նրա ավանդը մեր հայրենիքի պաշտպանության ու կայացման գործում։

Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից վշտակցում եմ Մանվել Գրիգորյանի ընտանիքին ու զինակիցներին, մաղթում տոկունություն ու ոգու կորով։

Նրա անունը հավերժ կմնա մեր տարեգրության հերոսական էջերում»։