Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+julfalakyan
A A
Պաշտոնական

Այն, ինչ կատարվում է, ուղղակի աբսուրդ է․ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի նախկին չեմպիոն, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կապված Հայաստանում տիրող իրավիճակի հետ:

«Հետևողականորեն կազմաքանդվում է պետական ողջ համակարգը և որ ամենավտանգավորն է՝ պաշտպանության գերատեսչությունը։ Արդեն նույնիսկ վախենալու է մտածել հետևանքների մասին…

Հարց է առաջանում, իսկ որտեղի՞ց պետք է ՀՀ քաղաքացին, որի հպարտությանը հնարավոր ծանրագույն հարվածն է հասցվել, գտնի մոտիվացիա՝ շարունակելու իր առօրյա գործունեությունը՝ անկախ զբաղեցրած դիրքից…

Կապիտուլյացիայից անցել է շուրջ 10 օր, դեռ ոչ մեկ, կրկնում եմ, ոչ մեկ չի պատժվել։ Փաստորեն, դրանից կարելի է եզրակացնել, որ սխալներ չեն եղել…

Միայն մի քանի հրաժարականներ, այն էլ այն մարդկանց կողմից, ովքեր ունեն ինքնաքննադատության բարձր աստիճան։

Այն, ինչ կատարվում է, ուղղակի աբսուրդ է (շաաատ մեղմ ասած)», - իր սոցէջում գրել է անվանի մարզիկը: