«Այդ գիշերը 50 հոգանոց մի խումբ էլ շարժվել է իմ տան ուղղությամբ, փնտրել են ինձ». Ալեն Սիմոնյանի գրառումը
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Հարգելի ընկերներ, վաղուց էի ուզում այս գրառումն անել, բայց գիտակցելով, որ թե՛ իմ, թե՛ մեր ժողովրդի հույզերը շատ լարված են, հետաձգեցի։ Նույնիսկ հիմա ես պատրաստ չեմ խոսել այն ողբերգության մասին, որը տեղի ունեցավ։ Ասելիքներ շատ կան, բայց ըստ հերթականության, իր ժամանակին։ Այս օրերին, համացանցը ողողված է ստի և շահարկումների մեծ ալիքով։
Ուստի ուզում եմ մի քանի տեղեկություն հայտնել ձեզ։ Մի հոգեկան հիվանդ, ստոր, ստահակ, ով ծաղրում էր ռուսաստանաբնակ հայերին, երբ մեր հայրենակիցները ծիրան էին գնում, որ աջակցեին մեր առևտրականներին, որոշեց իմ նկատմամբ հաշվեհարդար կազմակերպել Մոսկվայում։
Ու ցավալին այն է, որ հեղինակավոր հայկական զլմ-ներ լծվեցին այդ կոչը տարածելու գործին, որ հանկարծ ոչ մեկի աչքից չվրիպի հաշվեհարդարի հայտարարությունը։ Գնահատականը թողնում եմ Ձեզ։ Հիասթափեցնեմ այդ բոլորին, ես իրոք նոյեմբերի 5-11-ը գտնվել եմ գործուղման ՌԴ-ում` Մոսկվա քաղաքում, ունեցել եմ բազմաթիվ հանդիպումներ ՌԴ դումայի գործընկերների, Դաշնային խորհրդի գործընկերների, հոգևորականների, քաղաքագետների և հայ համայնքի տարբեր ներկայացուցիչների հետ։ Ոչ մի ընդհարում չեմ ունեցել։
Գործուղման ավարտից հետո, ունենալով բազմաթիվ ընկերներից հրավեր մնալու նաև իրենց տանը, մերժել եմ և մեկ օր անց` նոյեմբերի 13-ին, վերադարձել եմ Հայաստան։ Այդ չարաբաստիկ գիշերը ես, իրոք, շատ եմ վախեցել իմ երկրի իմ ընտանիքի ապագայի համար։ Քանզի վստահ եմ, որ այն, ինչ տեղի ունեցավ Արարատ Միրզոյանի հետ, կառավարության շենքում, ԱԺ շենքում, կառավարական առանձնատանը, նախապես պլանավորված էր։ Այդ գիշերը 50 հոգանոց մի խումբ էլ շարժվել է իմ տան ուղղությամբ, փնտրել են ինձ ու րոպեի տարբերությամբ մեր տան բակում խաչվել կնոջս ու 5 տարեկան աղջկաս տատիկի հետ։ Այդ գիշեր մեզ պետք է սպանեին, էդպես էր պլանավորած։ Հաջորդ անհեթեթ սուտը այն է, որ ես իբր ֆեյքերի բանակ եմ ղեկավարում։ Մարդիկ, ովքեր նման բաներ են տարածում, իրենց չափանիշներով են չափում դիմացինին, մտածում, որ եթե իրենք լինեին, ապա ֆեյքերի բանակ կունենային ու կղեկավարեին։ Դա է իրենց մտածելակերպի և հաջողության չափանիշը։ Ես աշխատում եմ պատգամավորների, նախարարների, հեռուստատեսությունների և լրագրողների հետ և ձեր մանր երազանքներն ինձ մի վերագրեք։ Երբ բան եմ ուզում ասել, ձեզ ասում եմ իմ դեմքով` ձեր երեսին, ու դուք դա լավ գիտեք։