Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+armenia
A A
Սպորտ

Ազգերի լիգա. Հայաստանը հաղթեց Հյուսիսային Մակեդոնիային և գրավեց առաջին տեղը (տեսանյութ)

Ֆուտբոլի Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին տուրում  Հայաստանի հավաքականը չեզոք դաշտում հյուրընկալեց Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին և հաղթեց 1:0 հաշվով։ Միակ գոլը խաղի 55-րդ րոպեին խփեց մեր թիմի աջ պաշտպան Հովհաննես Համբարձումյանը:

Այդպիսով, Հայաստանի հավաքականը վաստակեց 11 միավոր և գրավեց առաջին տեղը C լիգայի ընտրական 2-րդ խմբում: Քզգերի լիգայի հաջորդ խաղարկությունում մեր թիմը հանդես կգա B լիգայում:

Հյուսիսային Մակեդոնիան 9 միավորով խմբում զբաղեցրեց 2-րդ տեղը, Վրաստանը 6-ով՝ 3-րդ տեղը, իսկ Էստոնիան 3-ով եզրափակեց աղյուսակը: