Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Տնտեսություն

Աղդամը հանձնելուց առաջ. «200 գլուխ անասունը ո՞ւր տանեմ, տանեմ Ստեփանակերտ պահե՞մ, ես գնացողը չեմ» (տեսանյութ)

 Կամո  Իզմալյանը բեռնատարով Ստեփանակերտից Ակնա( Աղդամ)  է գնում։ Այստեղ նրա եւ եղբոր ստեղծած ֆերմային տնտեսությունն է։ Եղբոր՝ Արթուրի ընտանիքն այստեղ է բնակվում։ Արթուր Իզմալյանը հազիվ է զսպում զայրութը՝ ասել են դուրս պիտի գաք՝ նոյեմբերին 20-ին այս տարածքն էլ է հանձնվում Ադրբեջանին։

Ո՞վ է տեսել, որ հողը, որտեղ մարդիկ են ապրում, հանձնեն,- ասում է նա։  Ֆերմերը ցույց է  տալիս 1995թ-ից ստեղծած տնտեսությունը․ պատերազմից առաջ 230 գլուխ խոշոր եղջերավոր անասուն են ունեցել․ հիմա մի մասը չկան։ Ադրբեջանական արկերը ֆերմային եւ  տանն էլ են հարվածել, բայց  տարածքը հայկական ուժերի հսկողության տակ է։ Ֆերմայի հարեւանությամբ գտնվող լճակի մոտ կամավորականներ են։  Հին հացը բերել են, որ ձկներին կերակրեն։  

Կամավորականները օգնում են  ֆերմեր եղբայրներին՝ անասունը հավաքելու։  Կամոն ասում է՝ Հայաստանից մարդիկ կան, ովքեր ցանկություն են հայտնել 1 կգ-ը 900 դրամով գնելու։  Եթե տարբերակ չլինի մնալու, կհամաձայնվեն։  Բայց Արթուրը  կրկնում է՝  մինչեւ վերջին օրը մնալու է։ Ի դեպ, ինքը համոզված է, որ սա Ղարաբաղա կռիվ չէ, պատերազմը Մեղրիով Նախիջեւան ճանապարհ ունենալու համար էր։

Մանրամասները՝ տեսանյութում