A
A
2020 թվականին ըմբշամարտի աշխարհի առաջնություն չի անցկացվի
Աջակցիր «Ա1+»-ինԸմբշամարտի աշխարհի միության գործկոմը որոշել է 2021թ աշխարհի և Եվրոպայի առաջնությունների անցկացման վայրերն ու ժամկետները:
Ինչպես նշում է կազմակերպության պաշտոնական կայքը, եկող տարվա փետրվարի 8-14-ը Լեհաստանի Կատովիցե քաղաքում կանկացվի Եվրոպայի առաջնությունը: Տոկիոյի օլիմպիական խաղերից հետո Օսլոյում կանցկացվի ըմբշամարտի աշխարհի առաջնություն, սակայն ոչ օլիմպիական քաշային կարգերում:
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան որոշել է 2020թ աշխարհի առաջնության փոխարեն անցկացնել աշխարհի գավաթի անհատական խաղարկություն։ Այն նախատեսված է Բելգրադում, դեկտեմբերի 12-20-ը։ Հայաստանի ըմբշամարտի հավաքականնները պատրաստվում են մասնակցել այդ մրցաշարին: