Բացել լրահոսը Փակել լրահոսը
126090048_208930367277665_5355010165576770119_n (1)
A A
Պաշտոնական

Ապարանի, Ճամբարակի, Սևանի տարածաշրջանների ճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 18-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ Ապարանի, Ճամբարակի, Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում։ Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձնախառն անձրև է տեղում։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն