Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Գողություն Ակներ գյուղի դպրոցից (տեսանյութ)

Նոյեմբերի 14-ի երեկոյան Սյունիքի Ակներ գյուղի դպրոցի տնօրենը ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է տվել, որ իր աշխատասենյակից գողացել են համակարգիչն ու ինտերնետ ցրող սարքը՝ պատճառելով մոտ 200 հազար դրամի վնաս։ Գորիսի քրեական հետախույզներն անցան օպերատիվ միջոցառումների իրականացմանը։ Բացահայտման աշխատանքը տևեց երեք օր: Նոյեմբերի 17-ին նրանց տեսադաշտում հայտնվեց կասկածվողը։ Լոռու մարզի Մրգահովիտ գյուղում բնակվող 46-ամյա տղամարդու՝ դեպքին առնչության հանգամանքը փաստական տվյալներով հիմնավորելուց հետո նրան բերման ենթարկեցին բաժին։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվեց նաև գողոնը։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Կատարվում է նախաքննություն։ 

`