Բացել լրահոսը Փակել լրահոսը
1568352861_0_0_3034_1707_1920x0_80_0_0_52276b2f35b2ef812f276028ae615243
A A
Պաշտոնական

ԱՄՆ և Ֆրանսիայի դիվանագետները նոյեմբերի 18-ին կմեկնեն Մոսկվա ԼՂ հակամարտության հարցը քննարկելու համար․ Զախարովա

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիվանագետները նոյեմբերի 18-ին Մոսկվայում կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» - ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաստատելով լրատվամիջոցներում տարածած տեղեկությունները:

«Ռուսական կողմից հանդիպումը անցկացնում է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Իգոր Պոպովը», - հավելել է Զախարովան:

 

Ավելի վաղ, Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հայտնել էր, որ նոյեմբերի 18-ին Մոսկվայում դիվանագետների մասնակցությամբ կկայանա հանդիպում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով: