Բացել լրահոսը Փակել լրահոսը
F90DE44F-8D1F-4073-87FF-1FFAA690F315_w1023_r1_s
A A
Քաղաքականություն

Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է Ալիևի և Էրդողանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու բանաձևերը

Նիդերլանդների խորհրդարանը հավանություն է տվել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների և Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին առաջարկին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է թագավորությունում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը։

Գրառման համաձայն` խոսքը ինչպես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, այնպես էլ նրա կնոջ՝ երկրի փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի դեմ անհատական պատժամիջոցների մասին է՝ պայմանավորված «Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի բռնություններով և պատերազմական հանցագործություններով»։

Հոլանդացի պատգամավորների որոշումը կտարածվի նաև ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանին ռազմական աջակցություն ցուցաբերած Թուրքիայի վրա՝ այդ երկրին սպառազինության մատակարարման էմբարգոյի տեսքով: