Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Իմ հայրենիքը գտնվում է փաստաթղթով թշնամուն հանձնված վիճակում․ Թագուհի Թովմասյան (տեսանյութ)

Չարաբաստիկ սև գիշերվա սև փաստաթղթի հետ ծանոթանալուց հետո  գնացել եմ Արցախ, հանդիպել եմ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դաժան տեսարանների ականատես եմ եղել, դրանք նկարագրելու չեն։ Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Թագուհի Թովմասյանը․

«Արցախի որոշ մասը կորցրել ենք ռազմաճակատում, որոշ մասը կորցրինք փաստաթղթով, հանդիպել եմ ՀՀ նախագահին, վարչապետին, մեր հոգևոր առաջնորդին, այսօր հյուրընկալվել եմ ՌԴ դեսպանին, փորձել եմ անել հնարավորը, որպեսզի հասկանամ՝ հնարավոր է որևէ բան խմբագրել կամ վերախմբագրել, ցավոք սրտի, ունենք այն, ինչ ունենք»։

Թովմասյանը շեշտում է՝ հայրենիքի կորուստը ուղիղ իր մաշկի վրա է զգում․

«Քելբաջարի հանձնումից հետո իմ ծննդավայրը՝ Վարդենիսը, 36 գյուղերով հայտնվելու է վտանգավոր գոտում, ու ես չեմ կարող այդ մասով լռել»։

Խմբակցությունից դուրս գալու որոշումով ասում է՝ փորձում է  իր բողոքն արտահայտել այս ամենի դեմ՝ կորցրած հայրենիքի, անորոշության և անկարողության դեմ։

Թովմասյանն ասաց՝ իր օրակարգում հայրենիքի շահն է

«Իմ հայրենիքը գտնվում է փաստաթղթով թշնամուն հանձնված վիճակում»։

Պատգամավորն ասաց՝ մանդատից չի հրաժարել գործընկերների և արցախցիների խնդրանքով։