ԼՂ շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները կատարվում են. Պուտին
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները կատարվում են, և իրավիճակն այդ տարածաշրջանում կայունանում է:
РИА Новости-ն հայտնում է, որ Պուտինը նշել է, որ սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սուր փուլ էր մտել:
«Ռուսական կողմն ամենաակտիվ քայլերն է ձեռնարկել, որպեսզի օգնի դադարեցնել մեզ համար երկու բարեկամ երկրների միջև ռազմական գործողությունները և դրդել նրանց գտնել փոխզիջումային որոշումներ։ Մեր միջնորդության արդյունքում նոյեմբերի 9-ին ձեռք են բերվել կրակի լիակատար դադարեցման ու Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման մասին պայմանավորվածություններ»,- ասել է Պուտինը։
«Կարևոր է, որ հիշատակված պայմանավորվածությունները կատարվում են։ Ամբողջությամբ դադարեցված են ռազմական գործողությունները, իրավիճակը կայունացել է։ Այսպիսով, պայմաններ են ստեղծվել ճգնաժամի հարատև ու լիակատար ձևաչափով կարգավորման համար»,- հայտարարել է ՌԴ նախագահը։