Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+judo
A A
Սպորտ

Ձյուդոյի 2020թ Եվրոպայի առաջնությանը կմասնակցի միայն Ֆերդինանդ Կարապետյանը

Հայաստանի ձյուդոյի հավաքականի առաջատար Ֆերդինանդ Կարապետյան կմասնակցի ձյուդոյի 2020թ Եվրոպայի առաջնությանը, որը կկայանա Չեխիայի մայրաքաղաք Պրահայում, նոյեմբերի 19-21-ը: Այն նաև օլիմպիական վարկանիշային մրցաշար է:

Ֆերդինանդ Կարապետյանը ներկայումս իր քաշային կարգում համաշխարահային դասակարգման ցուցակում զբաղեցնում է 47-րդ հորիզոնականը: Նա Հայաստանի միակ ձյուդոյիստն է, ով պայքարում է օլիմպիական խաղերի ուղեգրի համար: Տոկիոյի խաղերին կմասնակցեն 2021թ հունիսի 28-ին յուրաքանչյուր քաշային կարգի վարկանիշային աղյուսակում 1-18-րդ տեղերը զբաղեցնող ձյուդոյիստները:

Նշենք, որ 2020թ Եվրոպայի առաջնության կանանց և տղամարդկանց 7–ական քաշային կարգերում ելույթ ունենալու հայտ են ներկայացրել 41 երկրի 358 մարզիկ, այդ թվում 219 ձյուդոյիստ, 139՝ ձյուդոյիստուհի: