Բացել լրահոսը Փակել լրահոսը
Պոմպեո
A A
Քաղաքականություն

ԱՄՆ և Եվրոպան պետք է համատեղ աշխատեն Թուրքիայի գործողությունների շուրջ. պետքարտուղար Պոմպեո

ԱՄՆ վարչակազմը և Եվրոպանպետք է համատեղ աշխատեն վերջին մի քանի ամիսների ընթացքում Մերձավոր Արևելքում Թուրքիայի կողմից իրականացվողգործողությունների լուծման շուրջ: Այս մասին ֆրանսիական Le Figaro թերթին ասել է պետքարտուղար Մայք Պոմպեոն:

«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ես համաձայն ենք, որ Թուրքիայի վերջին գործողությունները շատ ագրեսիվ են եղել»,-ասաց Պոմպեոն՝ վկայակոչելով վերջերս Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին,ինչպես նաև Լիբիայում և Միջերկրական ծովում ռազմական գործողությունները:

«Եվրոպան և ԱՄՆ-ն պետք է միասին աշխատեն՝համոզելու Էրդողանին, որ նման գործողությունները չեն բխում իր ժողովրդի շահերից», -ասաց Պոմպեոն: Նա նաև ասաց, որմտահոգիչ է Թուրքիայի ռազմական կարողությունների օգտագործման ավելացումը, բայց նա չասաց՝ արդյո՞ք երկիրը, որն իրավիաբազայում հյուրընկալում է ԱՄՆ ռազմական ուժերին, պետք է մնա Հյուսիսատլանտյան դաշինքում, թե ոչ:

Պոմպեոն Le Figaro-ին ասաց, որ ԱՄՆ վարչակազմը դեռ աշխատանք ունի անելու Իրանի վրա ճնշումը շարունակելու համար:

Ի դեպ Պոմպեոն այսօր ժամանել է Թուրքիա։