Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hajastan
A A
Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ժամանեց Կիպրոս

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը ժամանել են Կիպրոս, որտեղ նոյեմբերի 18-ին կկայանա ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի 2-րդ խմբի վերջին տուրի Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հանդիպումը կկայանա նոյեմբերի 18-ին, Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP մարզադաշտում: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 21:00-ին:

Հայաստանի հավաքականը և ՀՖՖ պատվիրակությունը հանգրվանել են մայրաքաղաք Նիկոսիայի «Լենդմարկ» հյուրանոցում: