Բացել լրահոսը Փակել լրահոսը
մառախուղ
A A
Պաշտոնական

Քաջարանում տեղում է թույլ ձյուն, Գորիսում մառախուղ է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Երթևեկությունը դեպի Արցախ թույլատրվում է միայն Վարդենիս-Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհով։

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում տեղում է ձնախառն անձրև, իսկ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում տեղում է թույլ ձյուն։

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է:

Սարավան-Զանգեր հատվածում 200-300 մ հորիզոնական տեսանելիությամբ մառախուղ է

 

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: