Բացել լրահոսը Փակել լրահոսը
Վահագն Թևոսյան
A A
Քաղաքականություն

«Իմքայլական» պատգամավորներները խնդրում են սպասել հայտարարության

Իշխանական պատգամավորը ֆեյսբուքում գրել է․

Վարչապետի հանրագիրը հրահրում է ընկալվել, վստահ եմ՝ իզուր:

Երկրում քաղաքացիական պատերազմ չի լինելու, չի կարող լինել:

Վստահ եմ՝ դա գիտակցում են բոլորը:

-----

Մեկ այլ պառգամավոր Արտակ Մանուկյանը նույնպես գրել է․

Հարգելի հայրենակիցներ,
Նկատվում է, որ վարչապետի վերջին գրառումը տարակուսանք է առաջացրել հանրության մի մասի մոտ։
Խնդրում եմ սպասել հայտարարության մասով հետագա պարզաբանումների։ Իշխանությունը երբեք չի հրահրել և չի հրահրի ներպետական բախումներ, ավելին, իշխանությունը նման բախումներ թույլ չտալու առաջին երաշխավորն է։
 
Քաղաքացիական բախումներ Հայաստանի Հանրապետությունում չեն լինելու!
------------------------
 
«Իմ քայլական» պատգամավոր Սուրեն Գրիգորյանը ըմբռնումով մոտենալու կոչ է անում.


Սիրելի ժողովուրդ,
Տեսնում եմ, որ վարչապետի վերջին գրառումը տարակուսանք է առաջացրել մեր հանրության մի մասի մոտ։
Խնդրում եմ սպասել հայտարարության մասով հետագա պարզաբանումների։ Իշխանությունը երբեք չի հրահրել և չի հրահրի ներպետական բախումներ։
Ավելին, իշխանությունը նման բախումներ թույլ չտալու առաջին երաշխավորն է։ Քաղաքացիական բախումներ Հայաստանի Հանրապետությունում չեն լինելու։
Բոլորիդ ըմբռնման ակնկալիքով!

---------------------

Մեկ այլ ԱԺ իմքայլական պատգամավոր Կարեն Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Ժողովուրդ ջան, հանգստացեք, Վարչապետի գրառումը չի հրահրում քաղաքացիական բախումներ, վստահ եմ` դեռ պարզաբանումներ լինելու են։
Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունը և մեր քաղաքական թիմը թույլ չի՜ տալու ցանկացած բռնություն։
Միևնույն ժամանակ արձանագրենք, որ
Թավիշ ՉԻ՜ լինելու»: