Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արշակ Սադոյան
A A
Քաղաքականություն

Համոզված եմ, որ որոշ զոհաբերությունների կգնաք․ Արշակ Սադոյանի նամակը Փաշինյանին

    Հարգելի պարոն Փաշինյան

     Վերլուծությունների, քննարկումների ժամանակը դեռ կգա, բայց այսօր, անկախ ամեն ինչից, անհրաժեշտ է հնարավոր բոլոր քայլերը անել, որ քիչ կորուստներով կարողանանք դուս գալ այս ծայրահեղ ծանր վիճակից:

     Երեք ղեկավարների կողմց հապճեպ  ստորագրված այս հայտարարությունը պետք է դիտարկվի միայն, որպես խաղապահների տեղադրման, զինադադարի հաստատմանը ուղղված փաստափուղթ: Բայց քանի որ այն պարունակում է նաև դրա հետ չկապված այլ  դրույթներ, որոնք հետագա ճշգրտումների, փոփոխման, ինչպես նաև իշխանության այլ համապատասխան մարմինների կողմից վավերացման կարիք ունեն, բնական է պետք չի շտապել: Այլ թարմացված կազմով անհրաժեշտ է պահանջել, որ այդ հարցերով առաջիկայում համակողմանի քննարկումներ լինեն:

     Նկատի ունենալով թե այդ փաստաթղթի ստորոգրումը բողոքի ինչ մեծ ալիք առաջացրեց Հայաստանում և Արցախում: Իսկ դա կարող է հետագա ընդվզումների լուջ պատճառ դառնալ, ուստի անհրաժեշտ է ինչքան կարելի է շուտ այն մեղմել.

     Հաշվի առնելով նաև այն, որ խաղապահ ուժերը արդեն տեղադրված են, իսկ Ռուսաստանի իշխանությունները խիստ շահագռգռված են ընդլայնելու իրենց ազդեցության լծակները և պատրաստ են հնարավոր բոլոր միջոցներով կանխել պատերազմական նոր բռնկումները.

     Եւ համոզված, որ Ձեր համար էլ ընդհանուրի շահը գերակա է և Դուք էլ ի նպաստ հայրենիքի որոշ զոհաբերությունների կգնաք.

     Որպես կառավարության խորհրդատվական մարմնի անդամ իմ պարք եմ համարում, տեղեկացնելով դրա մասին հանրությանը, դիմել Ձեզ հետևյալ խորհուրդներով`

    1.Առաջարկել Հանրապետության նախագահին ժամանակավորապես իր վրա վերցնել Կառավարության ղեկավարի գործառույթները.

    2.Ձեր այդ առաջարկի մասին տեղեկացնել ԱԺ-ի պատգամավորներին և խնդրել նրանց չխոչնդոտել գործընթացին.

    3.Հրպարակով հայտնել հանրությանը, որ հանուն մեր ժողովրդի, հանուն միասնակամության պահպանման Դու հոժարակամ վայր եք դնում Ձեր լիազորությունները:

     Հարգանքով

     Հանրային խորհրդի անդամ                   Արշակ Սադոյան