A
A
Արմեն Սարգսյանը հանդիպել է Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Մոհամմեդ բին Զայեդի հետ
Աջակցիր «Ա1+»-ինԱբու Դաբիում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Մոհամմեդ բին Զայեդի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է ԱՄԷ-ի իրադարձությունները ակտիվ լուսաբանող Հասան Սաջվանին, հրապարակելով հանդիպումից լուսանկարներ։
«Երկու առաջնորդները քննարկել են երկրների միջև հարաբերությունների ամրապնդման հարցերը։ Շեյխ Մոհամմեդը նաև ԱՄԷ-ի աջակցությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև կրակի դադարեցմանը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը»,- գրել է Սաջվանին։
Abu Dhabi ?? Crown Prince Sheikh Mohamed bin Zayed meets Armenian ?? President Armen Sarkissian in Abu Dhabi. pic.twitter.com/nsFxmh8ERX
— حسن سجواني ?? Hassan Sajwani (@HSajwanization) November 15, 2020