Բացել լրահոսը Փակել լրահոսը
439396_0e6e4e0130974e2bb2927375f7ee4ece_mv2
A A
Քաղաքականություն

Սեմյոն Պեգովը զայրացած է այս ակնհայտ կեղծ տեղեկատվությունից․ Վահրամ Պողոսյան

ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հայտնի հեռուստամեկնաբան Վլադիմիր Սոլովյովի հաղորդման ռադիոեթերում ինչ-որ Կարամբա երեկ ապատեղեկատվություն է տարածել, թե իբր պատերազմի օրերին զանգել եմ «ՎարԳոնզո» նախագծի անդամ, ռազմական լրագրող Սեմյոն Պեգովին և ինչ-որ պատճառով նրանից պահանջել, որ հեռանա Արցախից: Սա հիմարություն է: Քիչ առաջ եմ հեռախոսազրույց ունեցել Սեմյոնի հետ. նա ևս զայրացած է այս ակնհայտ կեղծ տեղեկատվությունից և շուտով կարձագանքի դրան: