Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Խեղճանալու, գլխիկոր քայլելու առիթ չունենք. բժիշկ-ազատամարտիկ (տեսանյութ)

Խեղճանալու, գլխիկոր քայլելու առիթ չունենք. բժիշկ-ազատամարտիկ

Այսօր  ժամը 18։00-ին Երևանի  Ազատության հրապարակում մեկնարկեց մոմավառություն ի հիշատակ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների ընթացքում պատերազմի հեևանքով  զոհված հերոսների։

 Մոմավառությանը հաջորդեց  մոմերով երթ դեպի Մատենադարան: Հավաքված բազմությունը Ազատության հրապարակ-Հյուսիսային պողոտա-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա երթուղիով հասավ Մատենադարան, որտեղ էլ մատուցվեց հոգեհանգստի կարգ եւ ոգեկոչման արարողություն ի հիշատակ զոհերի:

Մինչ ոգեկոչման արարողությունը ելույթ ունեցավ բժիշկ-ազատամարտիկ Տարոն Տոնոյանը, ով հայտարարեց՝ մեր տղաների արյունը չի կորչելու, ոտքի ենք կանգնելու ու վերադառնանք Շուշի և Հադրութ։

Տոնոյանը հիշեցրեց՝ անհավասար մարտում մեր քաջ տղաները թշնամուն մի քանի անգամ ավելի շատ կորուստ են պատճառել․

«Մեր քաջերը տվել են արժանի պատասխան անհավասր մարտում։ Այսօր մենք խեղճանալու, գլխիկոր քայլելու առիթ չունենք, պարտվել ենք, ցավ է, բայց այս կամարների տակ բազմաթիվ դասեր կան, որ մենք չենք սերտել»։