A
A
17 կուսակցությունները վաղը լռության և սգո օր են հայտարարում
Աջակցիր «Ա1+»-ին17 կուսակցությունների կազմ կոմիտեն որոշել է՝ վաղը հայտարարվում է լռության ու սգո օր, հանրահավաք չի լինելու։ Այս մասին Ազատության հրապարակում հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը։
Նրա նշեց, որ վաղը ժամը վեցին կազմակերպելու են մոմավառություն՝ ի հիշատակ զոհված հերոսների․
«Ով ի վիճակի չէ գալ, իր տանը թող վառի իր մոմը՝ ի հիշատակ զոհված տղաների»։
Սեյրանյանը հորդորեց քաղաքացիներին՝ հաջորդ հանրահավաքին ավելի շատ հավաքվել և այդպես հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին։
«Խնդրում եմ ձեզ, բերեք ձեր բոլոր հարազատներին, հարևաններին, եկեք այստեղ ու գոռացեք՝ «Նիկո՛լ, հեռացիր»»։