Բացել լրահոսը Փակել լրահոսը
125370331_3798245033566359_1478471891180915325_o
A A
Պաշտոնական

Արցախցի փոքրիկին կոչել են Ալբերտ՝ ի պատիվ հերոսաբար զոհված հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի

Շենգավիթ բժշկական կենտրոնից հայտնում են.

«ԿՅԱՆՔՆ Է ՊԱՏԱՍԽԱՆԸ

ԾՆՎԵԼ Է ՆՈՐ ՀԵՐՈՍ ԱԼԲԵՐՏԸ

Հերոսները չեն մահանում, նրանք անմահանում են և վերածնվում նոր ծնված հերոսների մեջ:

Օրերս “Շենգավիթ” ԲԿ-ում ծնվել է Մարտակերտի շրջանի , Ներքին Հոռաթաղ գյուղի Միրզոյան ընտանիքի 6-րդ երեխան՝ տղա: 4300 գրամ քաշով հրաշքին մայրը որոշել էր Արեն անվանել, սակայն կոչեց նրան Ալբերտ՝ ի պատիվ Արցախում ադրբեջանական հարձակումը հետ մղելիս հերոսաբար զոհված հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի։

Նորածնի մայրը՝ Ալլան վստահ է, որ հայոց հողում դեռ շատ Ալբերտներ, Մոնթեներ, Վազգեններ են ծնվելու , ովքեր ապրելու են խաղաղ ու միասնական Հայաստանում: Փոքրիկ Ալբերտն արդեն տանն է ՝ Երևանում , իր 5 եղբայրների և քույրերի հետ: Նրանք բոլորը զինված են սպասման մեծ հավատով , որ շուտով վերդառալու են հայրենի Արցախ:
Հ.Գ. Լուսանկարում երկուսն էլ գոչում են՝ մեկը հաղթական, մյուսը նոր կյանքի համար»: