Բացել լրահոսը Փակել լրահոսը
1555353335-macron157x105-1160x773-1
A A
Քաղաքականություն

Ֆրանսիան պատրաստ է օգնել ԼՂ հակամարտության երկարաժամկետ լուծում գտնելու հարցում. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: ТАСС-ի փոխանցմամբ՝ Մակրոնը զրույցի ընթացքում պատրաստակամություն է հայտնել նպաստելու Լեռնային Ղարաբաղում հակամարտող բոլոր կողմերի համար իրադրության երկարաժամկետ և արդար կարգավորման հասնելուն։

«Նախագահը գոհունակություն է հայտնել՝ կապված մարտական գործողությունների ավարտի հետ, հիշեցրել Հայաստանի և հայ ժողովրդի հետ իր բարեկամության մասին, ինչպես նաև հայտնել պատրաստակամություն՝ գտնելու ԼՂ-ում բոլոր կողմերի համար ընդունելի, արդար, երկարաժամկետ որոշում»,- նշվում է հաղորդագրության մեջ: