Էդուարդ Շարմազանովը և Գեղամ Մանուկյանն ազատ են արձակվել
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովի նախկին փոխնախագահ, Հայաստան Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովն ազատ է արձակվել։ Այս մասին հայտնում է Շարմազանովի օգնական Գեղամ Պետրոսյանը՝ նշելով, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Շարմազանովին ձերբակալելու որշումը։
Քիչ առաջ ազատ է արձակվել նաև «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական ծառայության ղեկավար Գեղամ Մանուկյանը։ Վերջինիս փաստաբան Գարիկ Սահակյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ Մանուկյանին ձերբակալելու որոշման դեմ բողոքը քննել և բավարարել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրի դատավոր Վարդան Գրիգորյանը։
Նշենք, որ Շարմազանովը, Մանուկյանը և այլ անձինք կասկածվում են Քրեական օրենսգրքի 225.1 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու մեջ, այսինքն՝ oրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելը և անցկացնելը:
Մանրամասն hetq.am