Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Այս հայտարարությունն անիրավաչափ է, և պետք է դրա դեմն առնել բանակցություններով․ Արա Ղազարյան (տեսանյութ)

Մարդու իրավունքների հարցով միջազգային փորձագետ Արա Ղազարյանը գտնում է, որ մենք կարող ենք հրաժարվել հրադադարի վերաբերյալ՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունից այնպես, ինչպես ստորագրել ենք։ Այլ հարց է, դա այս պահին հնարավո՞ր է, թե՞ ոչ։ Նա նաև ասում է, թե այս հայտարարությունը Ազգային ժողովում կամ Սահմանադրական դատարանում քննարկման ենթակա չէ, այն ընդամենը ժամանակավոր միջոցառումների վերաբերյալ համաձայնություն է։

Նա նաև գտնում է, որ այդ հայտարարությունն իրավական ուժ ունեցող փաստաթուղթ է, բայց իրավաչափ չէ այն առումով, որ փաստաթղթում ներկայացված ժամկետները պահպանել հնարավոր չէ։

«Եթե այս փաստաթղթի ժամկետներով փորձում են կարգավորել մարդկանց ելքը Քելբաջարից, այն անիրավաչափ է և պետք է դրա դեմն առնել, և առնել բանակցություններով»,- ասում է իրավաբանը։

Ա․Ղազարյանը հավելում է, որ Արցախի բնակչությանը, տարածքների վերադարձմանը, Մեղրիով Ադրբեջանին հաղորդակցության միջանցք տրամադրելուն վերաբերող հարցերը մանրամասնորեն պետք է կարգավորվեն արդեն խաղաղության վերաբերյալ հիմնարար փաստաթղում։ Այդ պայմանագիրն արդեն պետք է վավերացվի ԱԺ-ի կողմից։

 

 

Մանրամասները՝  տեսանյութում