Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0139063
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ազատության հրապարակում 17 կուսակցությունների հանրահավաքից հետո բերման է ենթարկվել 20 անձ (տեսանյութ)

Ազատության հրապարակում 17 կուսակցությունների հանրահավաքի ամփոփումից հետո ոստիկանությունը սկսեց բերման ենթարկել հավաքված քաղաքացիներին։

ԲՀԿ-ական պատգամավորներին մոտեցան մի քանի տղամարդ, ովքեր հայտարարում էին՝ ո՞վ է պարոն վարչապետի դեմ միտինգ անում, պատգամավորները նրանց սադրիչներ անվանեցին, ապա դիմեցին Երևանի փոխոստիկանապետ Արթուր Խուդինյանին, թե ինչու են բերման ենթարկում քաղաքացիներին, վերջինս ասաց՝ կպատասխանեն հետո։

Տոնոյանը նաև պահանջեց, որ իր վրա հարձակված տղամարդկանց բերման ենթարկեն, Խուդինյանը պատասխանեց, որ այդ մարդիկ արդեն բաժնում են։

Ինչ վերաբերում է հավաքի մասնակիցներին բերման ենթարկելուն, Տոնոյանն ասաց՝ վստահ է, որ ոստիկաններին համապատասխան հրաման է իջեցվել բերման ենթարկել արդեն ավարտված հավաքի մասնակիցներին․

«Ես ցավում եմ, որ մեր ոստիկանները ստիպված են կատարել նման անհավասարակշիռ հանձնարարականներ»։

Տոնոյանը նաև հայտնեց՝ բերման է ենթարկվել ԱԺ ԲՀԿ պատգամավոր Էդուարդ Բաբայանը, նա այժմ ԱԱԾ-ում է։

ԲՀԿ պատգամավորը հավելեց նաև՝ իրենց վաղվա ժամը 16։00-ին նախատեսված հավաքը ուժի մեջ է։