Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Դեսպանատան դռները բաց են ձեր առաջ. Ֆրանսիայի դեսպանը հանդիպեց հադրութցիներին (տեսանյութ)

«Արցախը մերն է», «Մենք ենք տերը մեր հողերի». այս և այլ վանկարկումներով  հադրութցիները քիչ առաջ հավաքվել էին Ֆրանսիայի դեսպանատան մոտ:

Նրանք պնդում են՝ Հադրութը չի կարող անցնել Ադրբեջանի վերահսկողության տակ, այն երբեք չի եղել ադրբեջանական հող։ Հադրութցիներն ասում են՝ իրենց հարազատների գերեզմանները, հուշարձանները, տները չեն կարող թողնել Ադրբեջանին և հեռանալ։

Դեսպանատան մոտ նրանց մոտեցավ Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը, վերջինս վստահեցրեց՝ հադրութցիների համար Ֆրանսիայի դեսպանատան դռները միշտ բաց են։

Նա նաև հայտնեց, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պետք է հանդիպի Հայաստանի ներկայացուցչի հետ՝ քննարկելու ստեղծված իրավիճակը։ Լաքոտի փոխանցմամբ՝ Ֆրանսիան չի ստորագրել հայտնի փաստաթուղթը և ամեն ինչ կանի, որպեսզի լուծումը բավարարի նաև Հայաստանի ժողովրդին։